Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ թվով 7 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է վարույթներ:
Վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։
Մասնավորապես, Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի համաձայն․ «Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 տոկոսը։ Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։ Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն։
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով.
Կարդացեք նաև
https://ef.competition.am/api/decision/B1D76ACF-49E8-4D6C-90CF-06120C8F193A/download
https://ef.competition.am/api/decision/3843EE92-32AC-402D-B608-14CF67F9199D/download
https://ef.competition.am/api/decision/8D66EEF7-5DD3-4148-83B0-58DC9C14BB12/download
https://ef.competition.am/api/decision/BA132E3B-D1B6-4712-B1C8-684930715DF2/download
https://ef.competition.am/api/decision/0E7C346A-1C5E-42D0-AE30-815EEBB461F1/download
https://ef.competition.am/api/decision/0A9AC426-EA4C-42A2-95E2-B3F68F37D15F/download
https://ef.competition.am/api/decision/36E1F621-3A91-4D36-AFD5-D5AE853C76BC/download
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ