Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ քննարկել միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների հիմնախնդիրը ֆունդամենտալ լուծելու վերաբերյալ առաջարկությունս. բաց նամակ ԿԳՄՍ նախարարին

Դեկտեմբեր 25,2023 14:32

ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին

Հարգելի՛ տիկին Անդրեասյան.

Խնդրում եմ բոլոր շահագրգիռ կողմերի և իրավասու գերատեսչությունների հետ քննարկել միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների հիմնախնդիրը ֆունդամենտալ լուծելու վերաբերյալ առաջարկությունս.

1. Ժամանակավորապես հետաձգել միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին աշխատանքից ազատելու բոլոր իրավանորմերը։

2. Նախարարի համապատասխան հրամանով գործատուներին պարտավորեցնել չեղյալ հայտարարել միջին մասնագիտական կրթության ունեցող ուսուցիչների հետ լուծված աշխատանքային պայմանագրերը և հրամանները։

3. Միջին մասնագիտական կրթություն ունեցող բոլոր ուսուցիչներին թույլ տալ աշխատել մինչև 2024 թվականի սեպտեմբեր 1-ը` հետևյալ պայմանով առ այն, որ վերջիններս գործատուների առջև պարտավորագրով կպարտավորվեն ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն այն մասնագիտությամբ սովորելու, որը դասավանդում են։

4. Այն միջին մասնագիտական կրթության ունեցող ուսուցիչները, որոնք չեն համաձայնի 2-րդ և 3-րդ կետերով շարադրված պահանջների հետ և մինչև 2024 թվականի սեպտեմբեր 1-ը գործատուին չեն ներկայացնի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու վերաբերյալ տեղեկանք, պետք է անմիջապես ազատվեն աշխատանքից` գործատուի կողմից Աշխատանքային օրենսգրքի բոլոր իրավանորմերը և ընթացակարգերը խստիվ պահպանելով։

5. ԿԳՄՍ նախարարությունը իր հերթին այդ ընթացքում մանկավարժական կադրեր պատրաստող բոլոր բուհերի ռեկտորների հետ քննարկումների միջոցով ստեղծում է այն բոլոր իրավանորմերը և ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են 3-րդ և 4-րդ կետերով շարադրված դրույթները իրականացնելու համար։

6. ԿԳՄՍ նախարարությունը բուհերի հետ միասին համապատասխան կրթական պայմաններ են ստեղծում առ այն, որ Հանրակրթական ուսումնական հաստատությաններում աշխատող և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները (անկախ տարիքից), անխոչնդոտ միանգամից ընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ` հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 4-րդ կուրս, իրենց իսկ դասավանդած առարկաներին համապատասխան մասնագիտություններով սովորելու նպատակով։

7. Բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթության ունեցող ուսուցիչների համար ստեղծել նպատակային գործուղման ծրագիր` ուսման վարձերը լրիվ կամ մասնակի փոխհատուցելու նպատակով։

8. 1-ից մինչև 6-րդ կետերով շարադրված դրույթները տարածել ՀՀ բոլոր Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատող և կամավոր ատեստավորումը չհաղթահարելու հիմքով աշխատանքից ազատված միջին մասնագիտական կրթություն ունեցող բոլոր ուսուցիչների վրա։

Հիմնավորում

Սոցիալական բաղադրիչ

1. Նշածս առաջարկությունների փաթեթը կենսագործունեության մեջ դնելով հազարավոր մարդկանց չեք զրկի հացի փող վաստակելու վերջին հնարավորությունից։

2. Չեք խթանելու ներքին և արտաքին միգրացիան։

Կրթական բաղադրիչ

1. Առաջարկս կյանքի կոչելով ԿԳՄՍ նախարարությունը կնպաստի միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների կրթական մակարդակի և հմտությունների ու կարողությունների բարձրացմանը։

2. Ինչ որ իմաստով կարճ ժամանակահատվածում կլուծվի բուհերի թերբեռնվածության խնդիրը։

3. Բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում մանկավարժական աշխատողների պակասի հիմնախնդիրը չի մեծանա։

Մարդու իրավունքներին վերաբերող բաղադրիչ

1. Առաջարկությանս փաթեթի ընդունումը և միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին կրկին հնարավորության ընձեռումը կմեղմի այն խտրական վերաբերմունքը, որը դրսևորում է ԿԳՄՍ նախարարությունը միջին մասնագիտական կրթության ունեցող ուսուցիչների հանդեպ, օրինակ` բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին թույլատրում է անցնել կրկնակի կամավոր ատեստավորում իսկ վերջիններիս արհեստականորեն զրկում է ևս մեկ նմանօրինակ հնարավորություն ունենալու իրավունքից։

2. Հավասար պայմաններ և հնարավորություններ կստեղծվի միջին և բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին համար։
Տիկին Անդրեասյան միաժամանակ տեղեկացնում եմ Ձեզ, որ հիշյալ առաջարկությունների փաթեթը ներկայացնելուց առաջ քննարկումներ եմ ունեցել միջին մասնագիտական կրթություն ունեցող հարյուրավոր ուսուցիչների հետ։ Վերջիններս ողջունել են իմ այս նախաձեռնությանը և ինձ վստահեցրել են, որ հարկ եղած դեպքում կնախաձեռնեն ստորագրահավաք կամ կոլեկտիվ հանրագիր կներկայացնեն նախարարությանը իրենց հարմար ընդունելի այս փաթեթը կենսագործունեության մեջ ներդնելու համար։ Հարկ եմ համարում նաև տեղեկացրել Ձեզ, որ այս առաջարկությունների համապարփակ փաթեթը ուղարկելու եմ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական գլխադասային հանձնաժողով նախագահ` Սիսակ Գաբրիելյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյանին, ՏԿԵ նախարար` Գնել Սանոսյանին ինչպես նաև մանկավարժական մասնագիտություններ պատրաստող մի շարք բուհերի ռեկտորների` կարծիք ստանալու նպատակով։

Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031