«Ազատություն». Առաջիկայում Ռուսաստանը զգալիորեն կընդլայնի դիվանագիտական ներկայությունն արտասահմանում, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։
Երկու դեսպանություն և հինգ գլխավոր հյուպատոսություն բացելու որոշումներն արդեն համաձայնեցվել են ընդունող պետությունների հետ, ասել է Իվանովը՝ նշելով, որ դեսպանություններ կբացվեն Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում, գլխավոր հյուպատոսություններ՝ Հայաստանում՝ Կապան, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ինդոնեզիայում և Մալդիվներում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: