«Բուսաբանական այգում այս տարի նախատեսված աշխատանքները 100 տոկոսով կատարված են: Կատարողական ակտը մուտք է արված, որ ֆինանսավորումը իրականացվի»,- այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց «Բուսաբանական այգու» տնօրեն Արսեն Գասպարյանը:
«Շատ կարեւոր նախագիծ է մեզ համար ու պետք է հետեւողական լինենք, որ «կյանքի պուրակը» կյանքի կոչվի»,- հավելեց քաղաքապետը:
Նա ամփոփեց նաեւ ընթացիկ տարվա բակային բարեկարգման աշխատանքները եւ նկատեց, որ աշխատանքները բավարար կարելի է գնահատել. «Ծավալային առումով կրկին աննախադեպ աշխատանք է իրականացվել, իհարկե, ցանկություններն ավելի մեծ են եղել: Համեմատական կարգով՝ 2023 թվականը կրկին բացառիկ է… այս տեմպը պետք է պահպանել»:
Ավինյանի խոսքով՝ 2024 թվականին ակնկալվում է, որ այն վարչական շրջանները, որոնք 2023-ին ունեցել են նվազ քանակով ծրագրեր, խելամտության սահմաններում, ավելի շատ ներկայացնեն. «Բոլորիդ խնդրում եմ՝ նախագծեր, նախագծեր, նախագծեր, պահանջեք հավելյալ գումարներ, ձեր նախագծերի համար… ձեզանից են կախված լինելու հաջորդ տարվա ձեր արդյունքները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ