JAMnews. Ադրբեջանցի վերլուծաբանները «Հայացք դեպի արևելք» էջում հրապարակված իրենց նյութում քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման տարբերակները։
«Ինչպես հայտնի է, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շրջանակներում արդիական է երկու տարբերակ՝
• Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի «մայրցամաքային» մասի հետ կապող և Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև նոր ցամաքային կապ ստեղծող տրանսպորտային միջանցք (քարտեզի վրա կապույտ գիծ):
• Նոր տրանսպորտային միջանցք՝ Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով անցնող ավանդական երթուղու տեղում (քարտեզի վրա կանաչ գիծ)»։
Կարդացեք նաև
Ադրբեջանի դիրքորոշումը
«Իրերի ցանկացած դասավորության պարագայում՝ լինի դա Հայաստանի, թե Ռուսաստանի վերահսկողության ներքո, կապույտ գիծն ավելի ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ իրանական երթուղին այս ամբողջ ընթացքում արդեն իսկ բաց էր, իսկ կապույտ գիծը նոր ճանապարհ է։
Սակայն հասկանալի պատճառներով Ադրբեջանը չի ցանկանում միջանցքային հարցի շուրջ հայ-ռուսական վեճի կողմ լինել։ Սեղանին կանաչ գծի հանկարծակի հայտնվելը հետաքրքիր տակտիկական քայլ էր Բաքվի կողմից։ Որովհետև կապույտ գծի այլընտրանքային ճանապարհը լուրջ ճնշում է ստեղծում Ռուսաստանի, Հայաստանի և Երևանի արևմտյան դաշնակիցների վրա, միևնույն ժամանակ՝ Իրանին դեմ առ դեմ դնում Հայաստանի հետ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: