Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ հասած նամակում նա գրել էր, որ ոչ մի բանի համար չի զղջում. Վերոնիկա Զոնաբենդը Ռուբեն Վարդանյանի մասին. «Մեդիամաքս»

Դեկտեմբեր 25,2023 10:22

«Մեդիամաքս». Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

Վերոնիկա, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել։ Սա Ձեզ հետ խոսելու առաջին հնարավորությունն է այս աշնան աննախադեպ իրադարձություններից հետո։ Բոլորս հասկանում ենք, թե որքան դժվար է այս ամենը ձեր ընտանիքի համար, անշուշտ, հեշտ չէ խոսել, թե ինչի միջով եք անցնում: Բնականաբար, առաջին հերթին պետք է հարցնեմ, թե ի՞նչ նորություններ ունեք Ռուբենից։ Ե՞րբ եք վերջին անգամ խոսել իր հետ: Պատկերացում ունե՞ք, թե ինչ պայմաններում են նրան պահում։ Ինչպե՞ս են երեխաները ընկալում տեղի ունեցողը:

-Այո, այս տարին իսկապես ծանր էր, ոչ ոք չէր սպասում, որ նման իրադարձություններ տեղի կունենան։ Մենք չգիտենք, թե որքան արագ իրավիճակը կհանգուցալուծվի։ Ռուբենից էական նորություններ չկան։ Շաբաթը մեկ անգամ մեզ թույլ են տալիս շատ կարճ հեռախոսով խոսել։

Իհարկե, կարոտում ենք իր հետ շփումը։ Այս շաբաթ կլրանա Ռուբենի կալանավորման երեք ամիսը։ Երեխաները տոկունությամբ դիմանում են այս իրավիճակին, իրենց պարտքն են համարում նեցուկ լինել միմյանց եւ ինձ: Այս ընթացքում նրանք ավելի են հասունացել։

Ի՞նչ եք կարծում, եթե հայտնի լիներ, թե ինչով կավարտվեր Ռուբեն Վարդանյանի տեղափոխությունն Արցախ, նա այլ կերպ կվարվեր։ Իսկ Դո՞ւք:

– Կարծում եմ, նա ենթադրում էր, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իր որոշումը, եւ, այնուամենայնիվ, արեց այն, ինչ արեց: Չեմ կարծում, որ նա ակնկալում էր այս աստիճանի բացասական սցենար, բայց վստահ եմ, որ նույնիսկ այդ դեպքում նա չէր փոխի իր որոշումը։ Մեզ հասած նամակում նա գրել էր, որ ոչ մի բանի համար չի զղջում։

Ռուբենն ասում էր, որ հաջողության հասնելու շանսերը միշտ էլ շատ փոքր էին, բայց եթե չփորձես, դրանք զրոյական կլինեն։ Ուստի նա իր պարտքն էր համարում գոնե փորձել։

Իսկ ես այլ ելք չունեմ, քան սատարել իրեն։ Ես ամբողջությամբ վստահում եմ Ռուբենին եւ պետք է իր կողքին լինեմ իր բոլոր ձգտումներում եւ նախաձեռնություններում։ Գիտեմ, որ Ռուբենի նման մարդիկ 100 տարին մեկ են ծնվում։ Եվ որքան էլ անձամբ ինձ համար դժվար լինի, գիտակցում եմ, որ նա չի կարող պատկանել միայն իր ընտանիքին, նա պատասխանատու է իր, իր ճակատագրի առջեւ։ Ում ավելի շատ է տրվում, նրանից էլ ավելի շատ է պահանջվում։ Անշուշտ, պետք է հետեւես քո ճանապարհին: Ռուբենը դրան հետեւում է, եւ ես դրան խանգարելու իրավունք չունեմ։

Վերոնիկա Զոնաբենդի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031