Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պաշտպանել աչքերը, երբ ամենուր էկրաններ են

Դեկտեմբեր 25,2023 09:30

Այսօր փոքր, միջին կամ մեծ չափսերի էկրաններն ամենուր են, և աչքերի լարվածությունը, պայմանավորված դրանց ամենօրյա օգտագործմամբ, անհանգստացնում է շատերին՝ դրսևորվելով աչքերի չորությամբ, արցունքահոսությամբ, ոչ պարզ տեսողությամբ, երբեմն էլ՝ գլխացավով։

Մարդիկ, սովորաբար, 1 րոպեում աչքերը թարթում են մոտ 15 անգամ, իսկ համակարգչային կամ հեռախոսային էկրաններն օգտագործելիս, Ակնաբուժության ամերիկյան ակադեմիայի տվյալներով, մարդիկ աչքերը 2 անգամ ավելի քիչ են թարթում, ինչն էլ վերոհիշյալ ախտանշանների առաջացման պատճառներից մեկն է։

Էկրանների դիմաց երկար ժամանակ անցկացնելու դեպքում աչքերի լարվածությունը թեթևացնելու համար Ակնաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս կիրառել «20-20-20» կանոնը՝ 20 րոպեն մեկ հայացքը հեռացնել էկրանից և նվազագույնը 20 վայրկյան նայել 20 ֆուտ (609.6 սմ) հեռավորության վրա գտնվող որևէ օբյեկտի։

Աչքերի լարվածությունն ու հոգնածությունը կարող են կանխարգելել հետևյալ գործողությունները՝

  • արհեստական արցունքների օգտագործումը,
  • ճիշտ կեցվածքի պահպանումն ու աթոռի կարգավորումն այնպես, որ էկրանն աչքից մոտ 50 սմ հեռավորության վրա լինի՝ 15-20 աստիճան ներքև թեքված,
  • փայլատ ֆիլտրի օգտագործումը՝ էկրանի ցոլքերը նվազեցնելու համար,
  • էկրանի պայծառության կարգավորումը,
  • ակնոցների ու լինզաների օգտագործումն՝ ըստ անհրաժեշտության,
  • աչքերը հաճախակի թարթելը։

Ակնաբուժության ամերիկյան ակադեմիայի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ չկան հստակ ապացույցներ, որ էկրանների կապույտ լույսը մեծացնում է աչքերի այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են ցանցաթաղանթի վնասվածքներն ու մակուլյար դեգեներացիան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ էկրանների օգտագործումը հիմնականում անվնաս է աչքերի համար, եթե կիրառվում են պաշտպանիչ համապատասխան միջոցառումներ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031