«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հերթական նիստը, որին մասնակցել են համայնքներում ներկայացված խմբակցության ղեկավարները և Երևանի թիմը։
Ի թիվս ներքաղաքական տարբեր հարցերի, քննարկվել են Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթումը, այնտեղ իշխանության վերականգնման համար նախատեսված դատական գործընթացն ու տեղում կուսակցության անելիքները։
Անդրադարձ է կատարվել նաև կուսակցության տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ակտիվացմանը, նոր տարածքային ստորաբաժանումների ստեղծման անհրաժեշտությանը։
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»