Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ հարցազրույցից կարելի է քամել մեկ որոշակի միտք. ՀՀ կառավարությունը հրաժարվում է Արցախի հարցից․ «Հայացք Երևանից»

Դեկտեմբեր 24,2023 10:10

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Հ1»-ին տված հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պարզաբանումներ:

Եթե մի կողմ դնենք արցախյան բանակցությունների պատմության, դրանց սկզբունքների մասին իրարամերժ ու վիճահարույց, երկար ու մշուշապատ դատողությունները, ապա ողջ հարցազրույցից կարելի է քամել մեկ որոշակի միտք. ՀՀ կառավարությունը հրաժարվում է Արցախի հարցից եւ, վերջնականապես, միջպետական պայմանագրի տեսքով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի հայերի իրավունքների վերաբերյալ որեւէ արձանագրության: Սրանում է «Հ1»-ի զրուցակիցը տեսնում հայոց պետականության փրկության միակ ելքը, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը ՌԴ-ից պաշտպանելու երաշխիքը: Դրանից ենթադրելի է, որ հետագայում հնարավոր է՝ արտաքին վեկտորի կտրուկ փոփոխություն, այսինքն՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց եւ Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական պաշտոնական համագործակցության մեկնարկ:

Ահավասիկ՝ խնդրո առարկա հարցազրույցի հիմնական եւ բավականաչափ վտանգավոր ուղերձները: Եթե այս ամենին ընդդիմադիր քաղաքական ուժերը չդիմադարձեն պատշաճ այլընտրանքով եւ, հատկապես, արցախյան խնդրի լրջմիտ վերաիմաստավորմամբ ու ԼՂՀ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների գործնական պաշտպանությամբ, մեզ դժվար ժամանակներ են բաժին հասնելու: Ընդդիմությունը պետք է միավորվի եւ ասի իր վճռական խոսքը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031