ՀՖՖ 24-րդ հերթական ժողովում կազմակերպված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կազմակերպելու հարցում թեժ բանավեճ ծագեց «Ուրարտու» ՖԱ նախագահ Ջեւան Չելոյանցի եւ ժողովը վարող ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի միջեւ։ Չելոյանցը պնդում էր, որ Արմեն Մելիքբեկյանի առաջադրում լեգիտիմ չէ։ Այդուհանդերձ, ընտրությանը կայացավ, իսկ արդյունքների ամփոփումով պարզվեց, որ թեկնածու Արաս Օզբիլիսի օգտին քվեարկել է 3 հոգի, իսկ Արմեն Մելիքբեկյանին ձայն տվել է ՝ 20 պատվիրակ եւ այդ պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Ընտրվելուց հետո իր ելույթում Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ չնայած առնվազն երկու ակումբների հետ փաստացի առկա կոնֆլիկտին իր ղեկավարության օրոք ՀՖՖ-ն գալիք օրերին, ամիսներին, տարիներին մշտապես պատրաստ է լինելու համագործակցել բոլոր ակումբների հետ եւ կցանկանար տեսնել որոշակի քայլեր նաեւ այդ երկու ակումբների կողմից։ «Մնացած բոլոր դեպքերում, եթե կա ցանկություն, կարծում եմ, կարող ենք լուծել բոլոր խնդիրները եւ շարունակել համագործակցությունը։ Իսկ եթե որեւէ ակումբի ղեկավար ցանկություն չունի աշխատել անձամբ ինձ հետ, կան բազմաթիվ մեխանիզմներ, մարմիններ, որոնց միջոցով կարելի է ձայնը լսելի դարձնել»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նմանը զնմանին կընտրե։
Այդ 20 պատվիրակները մելիքբեկյանի կողմից ջոկված մարդիկ են և եթե Օզբիլիսի փոխարեն նույնիսկ Պելեն լիներ, միևնունն է, նրանք ընտրելու էին հայկական ֆուտբոլը տապալած մելիքբեկյանին։