Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այդքան խառնվել իրար ու մեկը մյուսից լկտի հայտարարություններ անում»․ Սոֆյա Հովսեփյան

Դեկտեմբեր 23,2023 20:37

«Արցախի Հանրապետությունը կարող է լուծարվել միայն հանրաքվեով, որեւէ մեկը չի կարող լուծարել այն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները» հայտարարությունից հետո, ՔՊ-ական պատգամավորները գրառումներ են արել՝ նշելով, թե Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը Հայաստանում սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ ՔՊ-ականները նաեւ Արցախի Հանրապետության գոյությունն են կասկածի տակ դրել իրենց գրառումներով։

«Իրականում ոչ ոք չի կարող լուծարել Արցախի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը որքան էլ իրենց ճղեն, դա հնարավոր չէ անել։ Փաստացի, Արցախի պետական ինստիտուտները չեն կարող գործել, բայց լուծարել էլ հնարավոր չէ։ Այսինքն՝ իրենք գոյություն կունենան, բայց գործունեություն չեն կարող ծավալել։ Արցախի Հանրապետությունը բացառապես կարող է լուծարվել հանրաքվեի միջոցով։ Որքան էլ Վահագն Ալեքսանյանի նման ուսապարկերն իրենց երկու կես անեն, Արցախը չեն կարող լուծարել։ Քանի կա արցախցին, կա նաեւ Արցախի Հանրապետությունը»,- ասաց նա։

Սոֆյա Հովսեփյանը հավելեց․ «Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այդքան խառնվել իրար ու մեկը մյուսից լկտի հայտարարություններ անում, որեւէ մեկը չգիտի։ Անգամ այնքան սանձարձակ սրիկա են, որ հարց են տալիս՝ ինչո՞ւ զենքերը հանձնեցին, Արցախը թողեին ու եկան Հայաստանի Հանրապետություն։ Կարծես իրենք չէին, որ Արցախին թողեցին մենակ ու դատապարտեցին այս վիճակին»։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր տոնածառ են զարդարում, իսկ Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքից»։ «Փոխանակ իրենք առաջնագծով զբաղվեն, զինվեն ու պատրաստվեն Ադրբեջանի հերթական հարձակմանը, տոնածառի լույսերով են զբաղվում։ Այն դեպքում, երբ Ադրբեջանն ամեն օր հայտարարում է Զանգեզուրի մասին, սրանք խաղաղություն են քարոզում ու խաղաղության մասին են խոսում։ Սա է ամբողջ պատճառը, որ սրանք Արցախ բառը լսելիս՝ միանգամից սթրեսային վիճակում են հայտնվում»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Օտարահպատակ նիկոլը և նիկոլահպատակ քպ-ականներն իրար են խառնվել, որովհետև վախենեւմ են այդ թեմայով էրդողանի և ալիևի նկատողություններից։ Իսկ տոնածառն էլ զարդարում են, որ նրանց ապացուցեն, թե իրենց հետ միասին տոնում են Արցախը թուրքին հանձնելու իրադարձությունը։ Կարելի է ենթադրել – հրավառություններ էլ կանեն։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031