Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիտուլյացիան պետք է հավերժ լինի»․ փաստացի սա են ասում ՔՊ-ականները․ Քրիստինե Վարդանյան

Դեկտեմբեր 23,2023 19:43

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ:

Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի:

Ու…

ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք, կապիտուլյացիան պետք է հավերժ լինի»՝ փաստացի սա են ասում ՔՊ-ականները:

Եթե այսքան լավ չճանաչեինք այս մարդկանց, կարելի էր զարմանալ՝ ինչու են այդքան շահագրգռված անօրինական փաստաթղթի գոյությունով, որի միակ շահառուն Ալիևն է:

Բայց դե ՔՊ-ի ու Ալիևի և´ շահերը, և´ հռետորաբանությունը վաղուց նույնական են, ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են:
Իսկ հայկական ցանկացած իշխանության պարագայում սա քայլ է, որը կարելի է օգտագործել և՛ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և՛ Ադրբեջանի հետ բանակցություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031