Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան․ Ով որ համարում է, որ Արցախի ինստիտուտները չպետք է աշխատեն, միայն ադրբեջանական քաղաքականության ջատագովն է Հայաստանում․ News.am

Դեկտեմբեր 23,2023 19:12

Ադրբեջանի բառերը կրկնողները Ադրբեջանի շպիոններն են Հայաստանի քաղաքական դաշտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների եւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին՝ Արցախի պետական իսնտիտուտների՝ Հայաստանում գործելու դեպքում սպառնալիք ներկայացնելու մասին:

«Ես համոզված եմ, որ Արցախի գոյություն ունենալը այսօր միայն ու միայն Ադրբեջանին ձեռնտու չէ, եւ ով որ այսօր համարում է, որ Արցախը կործանված է, եւ Արցախի ինստիտուտները չպետք է աշխատեն, դրանք միայն ադրբեջանական քաղաքականության ջատագովներն են Հայաստանում, ցավոք սրտի: Արցախի պետական ինստիտուտները 30 տարուց ավելի գործել են եւ ոչ մի վտանգ Հայաստանի Հանրապետության համար երբեւէ չեն ներկայացրել: Նույնը շարունակվում է, բայց միշտ եղել են խնդիրներ Ադրբեջանի հետ, որոնք որ չեն ուզեցել, որ Արցախում որեւէ ինստիտուտ կայանա, գոյություն ունենա, կամ աշխատի: Ով կրկնում է Ադրբեջանի այդ նույն բառերը, նրանք Ադրբեջանի շպիոներն են Հայաստանի քաղաքական դաշտում»,- ասել է նա:

Դավիթ Գալստյանը շեշտում է, որ երբ արցախյան շարժումը սկսվեց, Արցախում ժողովուրդն ինքնորոշվեց, եւ հենց դա էլ բերեց Արցախի Հանրապետության ստեղծմանը, դա որեւէ մեկի իրավունքը կամ իրավասությունը չէ, որ լուծարի. «Ժողովրդի հանրաքվեով ստեղծված պետական ինստիտուտները, սահմանադրական բոլոր մարմինները պետք է գործեն, դա որեւէ վտանգ չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար»:

«Արդարություն» խմբակցության ղեկավարը նշում է, որ առանց Արցախի էլ Ադրբեջանը շարունակում է նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ եւ դա Արցախով չէր պայմանավորված:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031