ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր մասնակցել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին։
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը, Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, ոլորտում իրականացված ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը:
Անդրադարձ եմ կատարել տնտեսության զարգացման հիմնական միտումներին ու առկա մարտահրավերներին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումային և արտահանման քաղաքականությանը, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։