Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգերի, պահածոների փաթեթի հետ փոխանցել է «Մեթամֆետամին»․ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը

Դեկտեմբեր 23,2023 13:40

Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

2023թ․ դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Աշխաբադի փողոցից  թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ոստիկանության Ավանի բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի, որի անձնական խուզարկությամբ  հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված, սպիտակ բյուրեղանման զանգված:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված նշված՝ ընդհանուր 2.43 գրամ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների իրացման մի քանի դեպքեր, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված նաև այլ անձանց ինքնությունը։

Մասնավորապես, 2023թ. դեկտեմբերի 8-ին հիշյալ քաղաքացին իր ծանոթ Ն․Մ․-ին բջջային հավելվածով զրույցի ընթացքում առաջարկել է  իրեն «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց վաճառել։ Վերջինս, ընդառաջ գնալով առաջարկին,  իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի 2.43 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և նույն օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող իր տան մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ 70 000 ՀՀ դրամով այն ապօրինի իրացրել նրան։

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ Ն․Մ․-ն, Մ․Կ․-ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, ուղևորվել է մեկ այլ անձի՝ Գ․Ա․-ի՝ Սևան քաղաքում գտնվող բնակության վայր, որտեղ վերջինս իր կողմից Մ․Կ․-ին ապօրինի իրացնելու համար նախատեսված  առանձնապես խոշոր չափի՝ 29.38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը Մ․Կ․-ին հանձնելու նպատակով, մրգերի, պահածոների փաթեթի հետ փոխանցել է Ն․Մ․-ին։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերջինս դեկտեմբերի 15-ին հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Պարզվել է նաև, որ Մ․Կ․-ն, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և Առինջ գյուղում գտնվող իր տանն ապօրինի պահել է ընդհանուր՝ խոշոր չափի  4.12 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը 2023թ. դեկտեմբերի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ 4 անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031