Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյան. Նպատակը մեր երկրի պետականությունը պահպանելն է. «Իրավունք»

Դեկտեմբեր 23,2023 11:35

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 20-ին շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացման շրջանակներում հարցազրույց է տվել «Իրավունք»-ին՝ վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս իրավիճակը, ներկայացրել դրանից դուրս գալու ելքերը, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։

«Մեր գլխավոր նպատակը երկիրն այս իրավիճակից դուրս բերելն է։ Բայց այսօրվա իշխանությունը խանգարող հանգամանք է այդ ճանապարհին, որին պետք է հեռացնել»- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նաև անդրադարձել է Ռուսաստանից գնված զենքի ոդիսականին և ներկայացրել դրա իրական պատճառները, թե ինչու ՌԴ-ից ձեռք բերված մեծաքանակ զենքը Հայաստանի Հանրապետություն չի հասել: «Իրականությունը եղել է այն, որ այն զենքը, որը մենք գնել ենք ըստ պայմանագրերի պետք է վերցնեինք Ռուսաստանի տարածքից։ Այդ զենքը մեծամասնությամբ եղել է պատրաստ, եղել է պահեստավորված։ Պատկերացրեք երկու-երեք տարի եղել է պահեստներում, ռուսական կողմը սպասարկել է պահպանել է: Ես ճիշտն ասած զարմացած եմ, թե ինչի է պայմանագրերը կնքվել, որ պետք է հայկական կողմը վերցներ Մոսկվայից, ինչի չէր կարելի այնպիսի պայմանագիր կնքեին, որ արտադրողը պետք է հասցնի Երևան»-նշել է Արշակ Կարապետյանը և հավելել, որ ՌԴ դեմ կիրառվող սանկցիաները և Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհն է եղել միակ խոչընդոտը։ Իսկ սանկցիաներն իդեպ ՌԴ զենք արտադրող գործարաների դեմ ԱՄՆ և Եվրոպական մի շարք պետությունների կողմից կիրառվում էին մինչև Ռուս- Ուկրաինական պատերազմի սկսելը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031