Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ինքներս մեզ լավ չենք ճանաչում

Դեկտեմբեր 23,2023 10:00

2023 թվականը, ինչպես նաեւ նախորդ երկու տարիները, կարելի է համարել հիասթափությունների տարիներ: Դրանցից մեկի մասին օրերս խոսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 44-օրյա պատերազմից հետո Արցախում ու, կարծում եմ, նաեւ Հայաստանում շատերը վստահ էին, որ Ռուսաստանը թույլ չի տա Արցախի վերջնական կործանումը: Բայց Ռուսաստանն առանց վարանելու «թույլ տվեց» սկզբից շրջափակումը, իսկ այնուհետեւ՝ ամբողջական հայաթափումը: «Հիմնավորումը», թե Ռուսաստանի քայլերի պատճառը Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունն է Լեռնային Ղարաբաղի հարցում, մեղմ ասած, համոզիչ չէ: Հայաստանի վարչապետն, իհարկե, ճակատագրական սխալ է թույլ տվել՝ մինչեւ գետին «իջեցնելով կարգավիճակի վերաբերյալ մեր հավակնությունները» (հավանաբար, Շառլ Միշելի խորհրդով), բայց թե ինչ կապ ունի դա ռուս «խաղաղապահների» առաքելության հետ, բացարձակապես հասկանալի չէ:

Ակնհայտ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Հայաստանի մոտեցումները մի քանի անգամ փոխվել են: Ի դեպ, նույն Ալեն Սիմոնյանի դիրքորոշումը նույնպես զգալի տրասնֆորմացիա է ապրել: Ժամանակին, օրինակ, նա կարծում էր, որ Աղդամը մեր հայրենիքն է, իսկ հիմա, պետք է ենթադրել, այդպես չի կարծում:

Այդ ամենն, իհարկե, հիասթափեցնող է, բայց բոլորիս հիասթափության պատճառը, կարծում եմ, ավելի խորն է, քան պարզապես քաղաքական վայրիվերումները, մասնավորապես՝ որ Ալիեւը Էրդողանի միջոցով կարողացել է պայմանավորվել Պուտինի հետ, որը եւ կանաչ լույս է բացել էթնիկ զտումների համար: Մենք այլ բան էինք սպասում այն պատճառով, որ սխալ պատկերացումներ ունենք մեզ շրջապատող աշխարհի մասին:

Բայց գլխավոր խնդիրն այն է, որ մենք ինքներս մեզ նույնպես լավ չենք ճանաչում: Խոսքն այն մասին է, որ դեռեւս 5 տարի առաջ վստահություն կար, որ այն ղեկավարը, որի օրոք տեղի կունենա Արցախի անկումը, 5 րոպե անգամ չի կարողանա մնալ իր աթոռին՝ կսրբվի-կգնա ժողովրդական ցասման հզոր ալիքով: Բայց պարզվեց, որ ոչ մի ցասում էլ չի առաջացել, եւ այդ ղեկավարը ոչ միայն շարունակում է իշխել, այլեւ ինչ-որ ելույթներ է ունենում, անգամ՝ հոխորտում է եւ սպառնում է հակառակորդներին: Հետեւաբար, Արցախի խնդիրը մեր ժողովրդի առաջնահերթությունների մեջ չի մտնում՝ չնայած 97 տոկոսն ասում է, որ չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում: Միայն ասում է:

Հիմա. եթե հարցում անցկացվի՝ դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանը լինի անկախ պետություն, ապա ոչ պակաս բարձր տոկոսը դրական պատասխան կտա: Բայց եթե վաղը վարչապետը, ենթադրենք, ինչ-որ մի թուղթ ստորագրի, ըստ որի Հայաստանը բաժանվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, այդ 97 տոկոսի կեսից ավելին դա կհամարի միանգամայն նորմալ: Իսկ Հայաստանի ռուսական կամ թուրքական մասի նահանգապետ Փաշինյանը կհամոզի նրանց, որ դա անխուսափելի էր եւ կանխորոշված էր մոտավորապես 1967 թվականից:

Այժմ այդ ենթադրությունները ֆանտաստիկ են հնչում: Որովհետեւ մենք դեռ չգիտենք, թե մենք ով ենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան։
    Իրականիւմ Դուք առաջին նախադասություններում բացատրում եք ամեն ինչ։ Երբ արտաքին մեղավոր եք գտնում Սրցախ հանձնելու մեջ՝ կամա թե ակամա կրկնելով իշխանավորների սիրած թեզերը։ Հասարակ մարդկանց մոտ դա հարմարավետ զգացում է առաջացնում որեվէ պայքարի ապիմաստության մասին։
    Միեվնույն է Ռուսաստանն է որոշելու կամ նախկիններն արդեն հանձնել են ինչներիս է պետք պայքարել։ Այս միտքը առաջ տանելով իշխանաորներն անխռով իրականացնում են իրենց պլաններն։

  2. Գարո says:

    Էրդողանն ու Պուտինը շատ բան կարան պայմանավորվեն։ Հարցն էնա թե մենք ինչ ենք արել։
    1992-93ին էլ գուցե տարբեր տեղեր տարբեր բաներ պայմանավորվել էին ու էն ժամանակ հիշում ենք ինչ ծանր վիճակ էր։ Բայց 93-ին Քելբաջարը վերցրնելով մենք խառնեցինք բոլորի խաղաքարտերը։ Ոչ մեկ չէր սպասում որ տենց հանդուգն քայլ կարվի մեր կողմից կսկսենք Արցախից դուրս շրջաններ գրավել։

    Նույնն էլ կարա հիմա լիներ, եթե 44օրյային ասենք Քելբաջարի ու Վարդենիսի կողմից հարձակվեինք դեպի Խանլար Դաշքեսան, Իջրանից դեպի Ղազախ։
    Ուղղակի հիմա նիկոլի պես ղեկավար ունենք, որ եթե անգամ հարձակվեն Սյունիքի վրա իր ուշք ու միտքը կլինի, որ միայն շուտ կապիտուլյացիա ստորագրի ու հետո մտածի թե Սյունիքը կորուստը ում գրպաննա գցելու։

    Եթե դու վախկոտի պես նստում սպասում ես ոչ մի բան չես նախաձեռնում բա պարզա որ քո փոխարեն ամեն ինչ կորոշեն։

    • Հ.Շ. says:

      . Երեք տարիներէ ի վեր, Բանակի մէկ հատիկ բարձրաստիճան սպայ յայտնե՞ց, թէ՝ պատերազմի ընթացքին, ՀՀ ԶՈՒ սպայակազմը որեւէ ռազմական գործողութիւն ծրագրած ու յանձնարարած լինի Փաշինյանին, եւ Փաշինյանը՝ դա մերժած լինի… հրահանգած լինի որ չէ, չանէ՛ք այդպէս…

      Կը խնդրեմ միայն, որ * ըսի-ըսաւներ *ով չպատասխանէք. ոչ էլ մանաւանդ՝ *Տիկին Աննան պունքըրը մտաւ, Տիկին Աննան պունքըրից ելաւ* աննշան պատմութիւններով…

      ո՞ւր է որեւէ այդպիսի հանրային բացայայտում, հաստատում, կանոնաւոր վկայութիւն…

      . Փաշինյանին մէյ մը ասում ենք՝ *վախկոտի պես նստում սպասում ես*. մէյ մը ասում ենք՝ վա՜յ, այդ ինչ անխոհեմ յանդգնութիւն ցուցաբերեցիր, մարտահրաւէրի համազօր բաներ յայտարարեցիր, պատերազմ բերիր մեր գլխին… որոշենք թէ ո՞րմէկն է, քննադատութիւնը…

      . Ոչ թէ 2020ին, ոչ թէ 2018ին, այլ՝ 2017ին արդէն, համայն Հայութեան մէջ – Արցախ, Հայաստան եւ Սփիւռք – չկար նոյն այդ ոգին, չկային այդ կորովն ու եռանդը, այդ ազգային թունդ գիտակցութիւնը, պատրաստակամութիւնը, մղումներն ու ձգտումները, որոնց շնորհիւ կարողացած էինք ազատագրել Արցախը…

      Որպէսզի չընդունինք այդ չափազանց ցաւագին իրականութիւնը, ուրիշ բաների ուզում ենք վերագրել տեղի ունեցած – եւ դեռ ընթացիկ – Հայոց Աղէտը:

      Հայդուկ Շամլեան

  3. Հ.Շ. says:

    Բերձորի միջանցքին փակումէն ետք, Հայաստանի իշխանաւորների արտայայտած, հանրային կեցուածքը՝ Արցախի առնչութեամբ, միայն ու բացառապէս հիմնուած է այն ծայրագոյն եւ իրաւացի մտավախութեան վրայ, որ թուրքերի ռազմական առաջխաղացքը կրնայ շարունակուիլ՝ Հայաստանի տարածքում: Մինչ դարձեալ, որեւէ այլ պետութիւն պիտի չմիջամտէ ի նպաստ Հայաստանին:
     
    Այս վարչակարգին տեղը առնել ուզող քաղաքական խումբերը ժողովրդային բաւարար զօրակցութիւն չեն գտնում, քանի որ որեւէ ծրագիր չեն ներկայացնում, թէ իրենք ի՞նչ են անելու, այս կացութեան մէջ: Իրենց միմիակ երեւելի ծրագիրը, փաստօրէն, դարձեալ ապաւինել է՝ Ռուսաստանին. մինչ վերջինս լայնօրէն փաստեց որ, կամ չի ուզում, կամ էլ պարզապէս անզօր ու անկարող է, Հայաստանին օգնելու ի դէմ թուրքերին:

    Դեռ ընթացիկ Հայոց Աղէտի արդէն տեղի ունեցած հանգրուաններէն ետք, ինչպէ՞ս կարելի է այպանել որ ոեւէ հայ շատ էլ խանդավառ չլինի Հայաստանի ճակատագիրը դարձեալ վստահելու Ռուսաստանին, եւ հետեւաբար, մղում չունենայ զօրակցելու ընդդիմադիր հիմնական խումբերին:
     
    Մնացեալ էական խնդիրը այն է որ, հայերը՝ մէկ ու միացեալ պետականութեան ըմբռնողութիւնը երբեք չեն ունեցած, ամբողջ Պատմութեան ընթացքին: Եւ ուրեմն հիմա եւս, իւրաքանչիւրին հայրենիքը այն մարզն է, ուր ինք կը բնակի – կամ ուր իր պապերը բնակել են, եթէ ինք արդէն ուրիշ երկիր կ’ապրի – :

     
    Մ. Հայդուկ Շամլեան
     
     
     

  4. Հայ մարդ says:

    Հայկական ասացվածք կա՝ «Ասա ընկերդ ով է, ասեմ, թե ով ես դու»: Հիմա աշխարհում նման ձևով հայերի մասին են մտածում՝ «Ասեք ձեր իշխանությունն ով է, ասենք, թե ովքեր եք դուք»: Իսկ մեր իշխանավորները փայլում են իրենց անդեմությամբ, արտաքին հարաբերությունների անկանխատեսելիությամբ, ցինիզմով, թշնամու առաջ կռանալու «իրատեսությամբ», հային հայի դեմ հանելու կործանարար խաղերով, արցախցիների նկատմամբ մեղքեր բարդելով և այդ ամենի շնորհիվ՝ իրենց իշխանական մաշկը փրկելու ստորությամբ:
    Ցավոք, շատ հավանական է, որ հեղինակի նշած 97 տոկոսի կեսից ավելին այս իշխանությունների ցանկացած զիջողություն կարդարացնի: Իսկ կարդարացնի, որովհետև թույլ իշխանությունը թույլ ժողովուրդ է ձևավորում, պարտված իշխանությունը պարտությունն արդարացնելու և «խաղաղության խաչմերուկ»-ի հրապուրիչ հեքիաթներ է պատմում ամբիոններից և այդ հեքիաթները ցուցադրվում են բոլոր հեռուստաալիքներով, լցվելով մարդկանց ականջները, այնտեղից էլ թափանցելով նրանց հոգիները:
    Այո, մենք իսկապես դեռ չգիտենք, թե մենք ով ենք, իսկ վերևներից մեզ անընդհատ խանգարում են գիտակցել, թե ով կարող ենք լինել մենք:
    Պատմության այս վճռորոշ թոհուբոհում ինչպիսի՞ն կարող է լինել հավաքական հայի կերպարը, դա կախված է յուրաքանչյուր հայի ինքնագնահատանից և ազգային արժանապատվությունից: Այդ առումով ժամանակ առ ժամանակ արժե հետ նայել և մեր հիշողություններում վերականգնել մեր Նժդեհներին և մեր Մոնթեներին, որոնցից սարսափելի վախենում էին մեր թշնամիները:

  5. Հայ says:

    Էս հոդվածը պետք էր գրել առնվազն 15 տարի առաջ, հիմա սա բոլորին պարզ է։
    Ես չեմ հասկանում ակնհայտ բաներ գրելու իմաստը։
    Հիմա գայլը վերմակի տակից դուրս է եկել ու ընկել
    մեր հետևից,իսկ Դուք գոռում եք.
    -Տեսեք,տեսեք,սա մեր տատիկը չի, այլ գայլն է։

    • Ասֆալտին պառկեցված says:

      Հարգելի Հայ, վերմակի տակի գայլի համեմատությունը շատ հետաքրքիր էր, միայն թե փակագծերը բացել է պետք, թե գայլի կերպարում մեր որ? թշնամուն նկատի ունեք (նրանք շատ են), և 15 տարի առաջ Դուք այդ գայլին վերմակի տակ նկատել էիք? (եթե նկատել եք, ուրեմն գայլը վերմակով ծածկված չի եղել և այդ դեպքում բոլորս էլ կնկատեինք):

      • Հայ says:

        Իհարկե կնկատեինք։
        Բայց դե որսորդ կանչելու փոխարեն մեզ չնկատելու էինք տալիս։
        -Տատիկ ջան,տատիկ, կարկանդակ կուզես՞;
        -Нет
        -երկաթ գծերով։
        -Давай.
        -միգուցե անմահական ծիրանի կոմպո՞տ:
        -фуууу
        -Աաաաա, էներգետիկ համակարգ,լույս,գազ նաֆթ,մի հիանալի փունջ։
        Сойдет.
        -Էլ բան չունեն տատիկ ջան, բայց կարամ ասեմ,որ Կռիմ վաշ։
        -Не льсти,подхалим.
        -Աաաա, տատիկ֊տատիկ ,դու երբեք էսպիսի տորտիկ չես կերել ,արցախի ճղոպուրով, վրան էլ մի մեծ “Սպասիբա”
        -Слюня потекла,как вкусно. Арцах хочу, Чхопур оставь себе.
        -Ճղոպուրն ինձ,Արցախը քեզ՞։
        Все верно,Но слюни текут еще,слюни текут, аппетит разыгрался, слюни текут, понимаешь? Слюник хочу ,СЛЮ-НИК.

  6. Լավատես says:

    Որտեղ օրենքները չեն գործում, այնտեղ գործում են հանցագործ կազմակերպությունների հասկացությունները: Փոխանակ ՄԱԿ կոչվածը իր օրենքներով ու անվտանգության խորհրդով հանգցներ բոլոր տեսակի միջազգային ու միջէթնիկ պատերազմները, պարզվեց իրենց անվտանգության խորհրդում ոչ միայն միասնականություն չկա, այլեւ իրար հետ անուղղակի թե ուղղակի պատերազմում են: Իսկ մյուս պետությունները փոխանակ այս հինգին կարգի հրավիրեն, իրենք են սկսում կախվել այս հինգի տարբեր մասերից: Պարզ է, սրանք ոչ մեկն էլ սուբյեկտ չեն, այլ խամաճիկ մանկլավիկներ են եւ մեր միակ լուծումը՝ դառնալ ազգ բանակ ամրոց:
    Ինչպե՞ս: Գլխավոր հասկացությունները. Ա սուբյեկտայնություն՝ սեփական կամքի դրսեւորում, Բ կոնսենսուս՝ որոշումների միաձայն ընդունում, ի տարբերության իբր ժողովրդավարական մեծամասնության սկզբունքին, միաձայնությունը հաշվի է առնում անխտիր յուրաքանչյուրի կարծիքը, Գ բոլոր մակարդակներում գործում են իրենց մակարդակի իրավասության օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերը, Դ սեփականության, այդ թվում՝ սեփական դրամի իրավունք ըստ մակարդակների, ամեն մակարդակ իր սեփականությունն ունի եւ իր սեփական փողը: Այդ մակարդակներն են. ընտանիքի անդամ, ընտանիք, համայնք, պետություն, արքայություն, արքայից արքա, մարդկություն, ..: Մասնավոր սեփականություն նշանակում է սեփականություն ըստ մակարդակի՝ մասնավոր համայնքի սեփականություն, մասնավոր ընտանիքի սեփականություն, մասնավոր պետության սեփականություն, մի քիչ անսովոր է հնչում, այսօրվա գործող մասնավոր սեփականություն կոչվածը հիվանդածին տասնյակ եւ հարյուրավոր տոկոսանոց շահույթ է բերում, դրանից էլ աշխարհի գլոբալ ուժերը խելքները թռցնում են, իսկ նորմալ ժողովուրդները այդ աննորմալների ձեռքին կրակն են ընկնում: Ե Ընտանիքի անդամները իրենց միջից միաձայն ընտրում են իրենց ընտանիքի պատասխանատուներին իրենց համայնքում, ընտանիքների պատասխանատուները իրենց միջից միաձայն ընտրում են իրենց համայնքի պատասխանատուներին իրենց պետությունում,.. շարունակում ենք նույն սկզբունքով: Առաջարկում եմ այս սկզբունքով եւ հասարակական միջոցներով ընտրություններ կազմակերպել բոլոր մակարդակներում եւ ընտրվածների թեկնածությունը առաջարկել տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման պաշտոններում: Հայի, լեզգինի եւ բոլոր ազգերի տեսակը ծնվում է ընտանիքում եւ բոլոր մակարդակները մինչեւ մարդկություն ծառայում են այդ երեխային՝ երեխայի տեսակը պաշտպանելու, պահպանելու եւ զարգացնելու սուրբ գործին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031