Երեւանում գործող կառավարիչները ժողովրդավարության հոսքերի շնորհիվ պահպանում են միայն իշխանությունը
Ասելու են, ես ամեն ինչ առնչում եմ քաղաքականության հետ, ասելու են, կոնկրետ համառ, հստակ հակվածություն ունեմ բացասական լինելու եւ որոշակի նախապաշարմունք ունեմ այս գործող իշխանությունների նկատմամբ։
Կասեն Պետրոս, ամեն տարի նույն սիմֆոնիան, դու եւ ընդդիմության տարբեր խմբակցություններ, բոլորդ համախմբվում եք մեկ գաղափարի եւ քաղաքական կարգախոսների շուրջ, քննադատում եք այս իշխանության ամեն արածը, զուտ քննադատելու համար, ինչ էլ որ անի այս իշխանությունը, մեկ է, քննադատելու եք: Եթե իշխանությունը ոչ մի տոնակատարություն չանի, էլի կքննադատեք նրան, որ ուրախություն սփռելու ոչ մի նախաձեռնություն անգամ չեն անում։
Բայց փաստը մնում է անվիճելի. հանրապետությունը պառակտված է, հայկական սփյուռքը՝ նույնպես, մենք, ազգովին պառակտված ենք, իսկ մյուս հաստատ փաստն այն է, որ Երեւանում գործող կառավարիչները ժողովրդավարության հոսքերի շնորհիվ պահպանում են միայն իշխանությունը, նրանք տեխնիկական մեծամասնություն են։ Եվ նրանց ավելի սադրիչ է դարձնում այն փաստը, որ մենք բոլորս գիտենք, որ նրանք ընդամենը տեխնիկական մեծամասնություն են, բայց նրանք ցույց են տալիս ամբարտավան հանդգնություն, հոխորտալու իրենց վայելած հանրապետության քաղաքացիների մեծամասնության վստահության կապակցությամբ, «երկաթյա մանդատ» եւ որ նրանք ներկայացնում են ժողովրդի կամքը, ինչը սխալ է ցույց տալիս տոկոսային շատ պարզ մաթեմատիկան (26։7% եւ վերջերս 9%)։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիրը» խնդիր չի տեսնում ժողովրդավարության հոսքերից օգուտ քաղելու միջոցով հանրապետությունը կառավարելու հարցում, չնայած իշխանության եկան, շնորհիվ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, սահմանադրության ժամանակաշրջանում վարչապետ չդառնալու իր խոստումը դրժելու համար։ Սա գրգռեց զանգվածներին, եւ նրանք ընտրեցին «Քաղաքացիական պայմանագիրը», որովհետեւ ուզում էին ասել. «Ղեկավարները պետք է կատարեն իրենց խոստումը»: Հիմա իշխանության եկավ ներկայիս վարչապետը, ժողովրդին տված խոստումով, որ եթե հրաժարվեն իրենցից, նա հեռանա իշխանության ղեկից, սակայն ժողովրդի 91%-ը վերջին ընտրություններում չքվեարկեց «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, եւ նա պահպանում է իր դիրքը, որպես իր ղեկավարած աղետների եւ ողբերգությունների ականատես հանրապետության ղեկավար։
Հիմա, վստահ եմ, այնքան էլ դժվար չէ վիճել, որ հանրապետության, ազգի, Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիների ահռելի տոկոսը սգում է, ներկայիս իշխողներին հավատարիմ մնացած տոկոսը պետք է հարգեր այս իրավիճակը։
Արցախը, մի քանի սերունդների արյունով ազատագրված հայոց հողը կորցրած ժողովուրդը հնարավոր չէ իրեն երջանիկ զգալ եւ տոնելու տրամադրություն ունենալ: Ոմանք հիմա կպնդեն, թե իշխանությունը փորձում է պարտադրել ուրախություն եւ դրական մթնոլորտ, խթանել Հայաստանի բարոյական հոգեվիճակը եւ պայքարել դեպրեսիայի դեմ՝ վանելով հուսահատությունը:
Ես այդպես չեմ տեսնում: Ես, ինչպես նաեւ հանրապետության եւ սփյուռքի հազարավոր հայերը, այլ կերպ ենք տեսնում, եւ ես իրավունք ունեմ չհամաձայնելու եւ քննադատելու:
Ինձ համար կա երկու տեսակի ուրախություն, մեկը՝ իսկական, բնական եւ բխում է մեր ոգու եւ հույզերի ներսից, այս տեսակի ուրախությունը հաճախ չի արտահայտվում այդքան բարձր, ճռճռան արտահայտություններով, ուստի հաճախ բնական ժպիտով եւ բովանդակությամբ, բավարարվածությամբ, քանի որ այն բարձրաձայն արտահայտելու միտումը հաճախ դիտվում է որպես չափազանցություն եւ արհեստական, դա ինքնավստահ ուրախության տոն է, որը կարիք չունի արտահայտվելու նման բարձր ժեստերով, ապացուցելու իր գոյությունը:
Եվ կա ուրախության մյուս տեսակը. մեկը, ով հաճախ փորձում է համոզել իրեն եւ շրջապատին, որ ինքը երջանիկ է, հաճախ բարձր ժեստերով, արհեստական եւ ձեւական, երբեմն հուսահատ մարդիկ ցանկանում են «ուղղակի բաց թողնել եւ չմտահոգվել դրա մասին» եւ երբ նրանք չեն կարողանում մոռանալ, նրանք կարող են փորձել այլ արհեստական միջոցներ, ինչպիսիք են ալկոհոլը եւ ավելի կործանարար անբնական միջոցները:
Վստահ եմ, որ սա երբեք չի առաջացնում ուրախություն, այլ՝ ժխտում (ինքնաուրացում): Ահա թե ինչու երբեմն մարդիկ, ովքեր հուսահատության մեջ են, հարբած կամ թմրանյութերի ազդեցության տակ են, հաճախ երբեմն կարող են լաց լինել խելագար ծիծաղելուց հետո, որովհետեւ կեղծ է, սուտ է, նրանք երջանիկ չեն, երջանկությունը նյարդային համակարգի վիճակ չէ, որը կարող է առաջանալ նյարդային համակարգի միջոցով: Սա բնական չէ, նյարդային համակարգը արձագանքում է մեր մտքերին եւ հույզերին, նյարդային համակարգի վրա աշխատելով փոխել ազդեցությունը, ապարդյուն է:
Կարծում եմ, որ մեր ազգն այն վիճակում է, որտեղ իշխող կուսակցությունը փորձում է կեղծ հույզեր ներարկել զանգվածներին այս արհեստական թանկ տոնակատարությունների միջոցով, բայց պետք է հիշել, որ անհատի մեջ արհեստական ուրախությունը միայն ինքնաոչնչացման է հանգեցնում, հիմա այս արհեստական ուրախությունն ազգը կհանգեցնի միայն հավաքական կործանման։
Ոմանք կարող են ասել, որ մենք բացասական տիպի մարդիկ ենք: Դա ճիշտ չէ: Բոլորս սիրում ենք կյանքը, ոչ ոք մազոխիստ չէ, ով սիրում է իրեն տանջել, բայց մենք բոլորս պետք է տոնենք հանգիստ, գոհունակ մտքով եւ խղճով, եւ այս տոնակատարությունները հենց հիմա միայն ծառայում են որպես դիվերսիա (շեղում) եւ վնասակար քարոզչություն, որը իշխանությունները փորձում են ակտիվացնել, ցույց տալու համար, որ ժողովուրդը դժգոհ չէ: Սակայն այս քարոզչությունն իրականում ձեռնտու է միայն մեկ կողմին, անկախ նրանից, Երեւանի իշխանությունները դա գիտակցում են, թե ոչ, դա միայն ծառայում է Բաքվին։ «Տեսեք, ես ձեզ ասացի, հայերը գիտեն եւ գիտակցում են, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, նրանք խնդիր չունեն եւ չեն զղջում, քանի որ գիտեն, որ կորցրածը ի սկզբանե իրենցը չի եղել»:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
22.12.2023
Շնորհակալ եմ հարգելի Պետրոս Մակեյան, սիրտս հովացավ Ձեր վերլուծությունից։ Մասնավորապես․”Հիմա, վստահ եմ, այնքան էլ դժվար չէ վիճել, որ հանրապետության, ազգի, Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիների Ահռելի տոկոսը Սգում է, ․․․մնացած տոկոսը պետք է հ
Հարգեր այս իրավիճակը։ Արցախը, մի քանի սերունդների արյունով ազատագրված հայոց հողը կորցրած ժողովուրդը Հնարավոր չէ իրեն Երջանիկ զգալ եւ տոնելու տրամադրություն ունենալ”։
Ճիշտն ասած չէի սպասում ։ Կրկին անգամ շնորհակալություն իրերը իրենց անուններով կոչելու համար։