Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, ի վերջո, ընդունեց Գազայի հարցով բանաձևը. «Ազատություն»

Դեկտեմբեր 22,2023 23:53

«Ազատություն» ռ/կ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է արաբական երկրների կազմած բանաձևի նախագիծը, որն ուղղված է դյուրացնելու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված:

Նախագծին կողմ է քվեարկել 13 երկիր, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ձեռնպահ են մնացել։ Փաստաթուղթը, որը հովանավորել են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Պաղեստինը, բաղկացած է 16 կետից և նպատակ ունի բարելավելու Գազայի հատված մարդասիրական օգնության փոխադրման պայմանները։

Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Այն «խստորեն դատապարտում է մարդասիրական իրավունքի բոլոր խախտումները, ներառյալ անխտիր հարձակումները խաղաղ բնակչության և օբյեկտների վրա, խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունը և ահաբեկչական գործողությունները»:

Փաստաթղթում, սակայն, ահաբեկչության առնչությամբ հասցեական չի նշվում «Համաս»-ի անունը:

«Համաս»-ը գործնականում Գազայի հատվածում իշխող քաղաքական ուժն է և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031