«Sputnik Արմենիա». Ռուսաստանցի հայ թենիսիստ Կարեն Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիսին վաղը կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում։
Սոցցանցի իր «սթորիում» հայտնի թենիսիստը գրել է, որ Օզբիլիսն արժանի է լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ «Վստահ եմ՝ նա անհրաժեշտ ներդրում կունենա հավաքականում»։
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան վաղը` դեկտեմբերի 23–ին։ Միմյանց դեմ պայքարում են ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։