Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
«Դուք իրավամբ մեծ հարգանք եք վայելում ձեր համաքաղաքացիների մոտ և արտերկրում: Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Անգնահատելի է Ձեր ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։