Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորում քննարկել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ու հնարավորությունները

Դեկտեմբեր 22,2023 23:03

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը:

Այցի նպատակն է քննարկել հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ու հնարավորությունները, ինչպես նաև «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի և «Մոգիլյովլիֆտմաշ» ԲԲԸ-ի միջև վերելակային սարքավորումների համատեղ արտադրության խնդիրները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը խոսեցին հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության, տարբեր ոլորտներում ձևավորված հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությունների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ներուժի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Բարձր գնահատելով փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները՝ կողմերը վստահություն հայտնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցային կապերը, դրանք համալրել նոր նախաձեռնություններով:

Նշվեց, որ արդեն կան հեռանկարային համագործակցության հիմքեր. Եղեգնաձոր քաղաքում գործող «Ռաֆէլգրիգ», ՓԲԸ-ի և Մոգիլյով մարզում գործող «Մոգիլյովլիֆտմաշ» ԲԲԸ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն վերելակային սարքավորումների համատեղ արտադրության շուրջ:

Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկը, պատվիրակության մյուս անդամներն այցելեցին «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ:

Ընկերության ղեկավարությունը հանդիսավոր կերպով ընդունեց բարձրաստիճան հյուրերին, ովքեր տեղում ծանոթացան ընկերության աշխատանքին, հնարավորություններին, ապա ստորագրեցին համագործակցության պայմանագիր:

Կողմերը հույս հայտնեցին, որ նմանատիպ նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան համագործակցային կապերի ընդլայնման համար՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և տարածաշրջանային կապերի ամրապնդման ու զարգացման:

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031