Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը: