Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների գործունեությունը ՀՀ-ում կազմակերպելու վերաբերյալ հարցեր

Դեկտեմբեր 22,2023 21:01

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ԼՂ նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքի շնորհման վերաբերյալ հարցեր։

Հանդիպմանը մասնակցող Հայաստանի ճարտարապետների պալատի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մասնագետների այդ խմբի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է արտոնագրի շնորհման ընթացակարգ։ Նրանք ծանոթացրել են գործող կարգավորումներին, միաժամանակ քննարկել ԼՂ կազմակերպությունների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու իրավական հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ում գործունեություն ծավալած մասնագետների կատարած աշխատանքի հավաստման, փորձի ճանաչման մեխանիզմներին։ Միաժամանակ դիտարկվել է ՀՀ-ում նրանց գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերը դյուրացված կարգով հաղթահարելու հնարավորությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկել է կարճ ժամկետում ամփոփել բոլոր առաջարկները՝ հարցի կարգավորման առավել արդյունավետ տարբերակ ընտրելու նպատակով։

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031