Առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերություններում թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին:
Նախատեսվում է, որ էլեկտրոնային ծանուցումներն իրականացվելու են Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման հարթակով, որով արդեն իսկ ՊԵԿ-ն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հետ էլեկտրոնային շփումներ է իրականացնում, եւ բոլոր իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերն այդ հարթակի օգտատերեր են, ունեն «Անձնական գրասենյակ»:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Կարդացեք նաև
Փաթեթով սահմանվում է, որ բոլոր պետական մարմինները եւ ՏԻՄ-երն իրենց վարչարարություններում եւ հանրային գործառույթներն իրականացնելիս իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տեղեկությունները ծանուցելու են էլեկտրոնային եղանակով:
ՀՀ Ազգային ժողով