Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրության վավերացմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան ազատ մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ

Դեկտեմբեր 22,2023 20:15

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

«Երկու երկրների միջեւ համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում ՀՀ առաջին առեւտրական գործընկերն է:

Նշվել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը ծառայում է նաեւ որպես տարանցիկ ուղի Հայաստանի քաղաքացիների համար Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Ասիայի ու Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու համար:

Զեկուցողի տեղեկացմամբ ներկայացված արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների` 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ եւ տարանցմամբ տեղաշարժվել համապատասխան երկրների տարածքներով` առանց մուտքի արտոնագրի եւ վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների` վավերական, դիվանագիտական, հատուկ, պաշտոնական եւ սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել եւ ընդունվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031