«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի արտահայտման հնարավորություն են։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:
Կարդացեք նաև
«Հայկյան 2023» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝
- Անաչառ և ազատ լրատվություն մատուցելու համար – Անի Գևորգյանը
- Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մեծածավալ սոցիալական օգնություն տրամադրելու համար – «Մենք և մունք» քաղաքացիական նախաձեռնությունը
- Հայ գերիների հայրենադարձման աշխատանքներում նշանակալի ներգրավվածության համար – Սիրանուշ Սահակյանը
- «Հայացք» մատենաշար նախագծի համար – նախագծի ղեկավար Կարեն Բեքարյանը
- 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրած մասնագիտական աշխատանքի համար – Արթուր Տոնոյանը
- Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և ռևմատոլոգիայի զարգացման համար – Քնարիկ Գինոսյանը
- Երիտասարդներին հասարակական ակտիվ գործընթացներում ներգրավելու համար – Կարիերայի դպրոցի հիմնադիր Աշոտ Անդրեասյանը
- Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար – «ԱՄԱԴԵԱ» Իսպանայի հայ բժիշկների ասոցիացիան
- Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար – Գագիկ Հեբոյանը