shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Արայիկ Պողոսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի Գյումրիի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արմանուշ Մովսիսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կումայրիի բաժնի պետի՝ անձնակազմի գծով պետի տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի Հյուսիսային հաշվառման քննական կենտրոնի պետ։