Երևանի հիմնադրամ 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը: 62 տաղավարում քաղաքի բնակիչներին ու հյուրերին սպասում են ամանորյա գնումների և համտեսի:
Շահումյանի անվան հրապարակում էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տաղավարներն են՝ ավանդական խոհանոցով ու ձեռագործ աշխատանքներով:
Տարածքում երեխաների համար գործում է անվճար մանկական կարուսել և գնացք:
Տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչև 22:00-ն:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն