«Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է»,- այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նկատի ունենալով եվրոպական տարբեր կառույցների ղեկավարների կողմից վերջերս հնչեցվող հայտարարությունները, ԵԽԽՎ բանաձեւում ամրագրումներն այն մասին, որ Հայաստանում առկա են քրեական գործեր, որոնք դիտարկվում են որպես քաղաքական հետապնդում:
Այս համատեքստում նա մի փոքր հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում կկայացնի «ՎԵՏՕ» շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի խափոնման միջոցը փոխելու մասին:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու երեք հիմքերից երկուստ դատարանը վերացրել է:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ