ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ–ն հրատարակել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը:
«Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անվանի արվեստագետներ, կինոգործիչներ:
Կարդացեք նաև
«Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը եզակի հրատարակություն է: Գրքում տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։
600 էջանոց այս գրքում ժողովված են շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար և այլ նյութեր։
Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է: Կազմողներն են Գարեգին Զաքոյանը, Մարինա Մարտիրոսյանը, հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ