Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննադատության էր ենթարկվում, որ Սերժի հագով կոստյում է կարվում, հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այդ կոստյումն իր վրայով է, նոր գրպաններ է ավելացնում»

Դեկտեմբեր 22,2023 15:58

«Այս նախագծին մեր առարկությունն այն է, որ ըստ էության շարունակվում է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի ձեռքին»,- Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ժամանակին սուր քննադատության էր ենթարկվում այս արտահայտությունը, որ Սերժի հագով կոստյում է կարվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այդ կոստյումն իր վրայով է եւ որոշել է ավելի ընդլայնի, նոր գրպաններ ավելացնի եւ այլն։ Մեր խորին համոզմամբ՝ այս մեխանիզմը հակասում է ազգային անվտանգության գաղափարաբանությանը, բուն էությանը։ Ավելին, հակահետախուզական ծառայությունը նույնպես չպետք է ենթարկվի մեկ անձի։ Այն պետք  ունենա պառլամենտական կառավարման համակարգում եւ այնպիսի կարգավորում եւ նշանակման այնպիսի ներգրավվածություն, որպեսզի բոլոր սահմանադրական հիմնական ինստիտուտները կրեն պատասխանատվություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031