Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ պիտի գնանք արտահերթ ընտրությունների, ապուշություն է, հիմարություն եւ սուտ. պատրաստ ենք տարին մեկ ընտրություններ կրենք». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 22,2023 15:16

«Բավական է մի-երկու ֆեյսբուքյան օգտատեր էդ ապուշությունը գրի ու դուք գալու եք ԱԺ նախագահին այդ հարցերը տաք, հա՞»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց հարցին, թե հնարավոր է արտահերթ ընտրությունների հարց եք քննարկում ՔՊ-ում:

Նա վստահեցրեց, որ դա «ապուշություն է, հիմարություն եւ սուտ». «Ինչի՞ համար են պետք արտահերթ ընտրությունները: ՔՊ-ում կուսակցաշինական հարցեր ենք քննարկում, կուսակցություն ենք ձեւավորում: Ընտրություններից հետո մենք նաեւ քննարկել ենք քաղաքի ընտրության արդյունքները: Հլը մի հատ հարց տամ՝ ինչի՞ համար պետք է գնանք արտահերթ ընտրությունների»: Լրագրողների դիտարկմանը՝ որ ձեզ համար ցանկալի ընդդիմություն բերեք Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ էս ընդդիմությունը մեզ համար ցանկալի չի՞, մեծամասնություն ունենք, ինչի՞ պիտի գնանք նոր ընտրությունների: Էլ չեմ ասում, որ կարող ենք ու այս պահի դրությամբ պատրաստ ենք տարին մեկ ընտրություններ կրենք, իսկ ընդդիմությունը պատրաստ չի ընդհանրապես ընտրությունների գնա, նույնիսկ քաղաքային ընտրություններին չկարողացան գնալ: Իրենք օրակարգ են ձեւավորում, հետո սկսում են այդ օրակարգի դեմ պայքարել, հո մանկապարտե՞զ չի: Ո՛չ, նման հարց չենք քննարկել: Իմաստը ո՞րն է, բացատրեք: Մենք օրե՞նք ունենք, որ ուզում ենք ԱԺ-ում անցկացնենք, չենք կարողանում, նպատակը մի հատ հնարեք»:

Լրագրողներն ասացին՝ ձեզ պարտադրո՞ւմ են՝ Սիմոնյանը հերքեց. «Ժողովրդավար, ընտրված իշխանությանը ոչ մեկը ոչ մի բան չի կարող պարտադրել: Կարային Ռոբերտ Քոչարյանին պարտադրեին ռուսները, կարային Սերժ Սարգսյանին պարտադրեին ռուսները, կարային ամերիկացիները գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին պարտադրեին: Մեզ ոչ մեկը ոչ մի բան չի կարող պարտադրել, որովհետեւ լծակներ վրա չունեն: Մեզ պետք չի, որ իրենք մեր ընտրությունները ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն՝ լավ, դուք լեգիտիմ եք, շնորհավորական ուղերձ կուղարկենք: Մենք այլեւս ժողովրդավար երկիր ենք, իսկ ժողովրդավար երկրին պարտադրել… կարող են միայն գրավեն, հարձակվեն, ուրիշ ձեւով, քաղաքական առումով մեր վրա չեն կարող ազդեցություն ունենալ: Ուզում եմ այդ իրականությունից դուրս գաք»:

Դիտարկմանը, որ Երեւանի ավագանու ընտրությունները ձեր՝ ժողովրդի կողմից ընտրված լինելու մակարդակը ցույց տվեցին, դուք ծերը ծերին մի կերպ ստանձնեցիք քաղաքային իշխանությունը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ թիրախավորելով հարց տվող լրագրողին ու լրատվամիջոցին. «Ձեր սիրելի թերթը եւ դուք ապրում եք մի իրականության մեջ, բայց մի բերեք այդ իրականությունը եւ ասեք, որ դա այն իրականությունն է, որը բոլորի համար է: Երեւան քաղաքում մենք ստացել ենք նույն քանակի ձայները, որքան ստացել ենք 2021-ի ընտրություններին, բա դա էլ գնացեք ստուգեք, հաշվարկներ արեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031