ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի բռնապետի հայտնի խոսնակներից մեկը՝ նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հետևյալ գրառումն է անում (ներկայացնում եմ բառացի թարգմանությունը)․
«Ադրբեջանի առջև երկու ռազմավարական խնդիր կա՝
– ապահովել արտատարածքային հաղորդակցությունը պետության երկու մասերի՝ Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև.
Կարդացեք նաև
– ապահովել մուտք դեպի հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրամբարի` Գոյչա լճի արևելյան ափ:
«Բոլշևիկների նվերները Հայաստանին պետք է բոլշևիկների հետ միասին նետել պատմության աղբանոցը…»,-նշել է Զուլֆուգարովը։
Զուլֆուգարովը ինչ ասում է, համարեք դա Ալիևի մտքինն է, բազմաթիվ անգամներ նրա խոսքին հաջորդել են կոնկրետ քայլեր, դրա համար էլ նրա ասածները հաճախ եմ տեղադրում։