Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի հրամանագրի չեղարկման պաշտոնական տեղեկատվություն պետք է լինի. Գեղամ Ստեփանյան. MediaHub

Դեկտեմբեր 22,2023 14:56

 MediaHub.Հուվարի 1-ին կլուծարվի արդյո՞ք Արցախի Հանրապետությունը։ Հարցը, թերևս ամենաշատն է քննարկվում այս օրերին, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին մամուլում շրջանառվեց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ «2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ» բովանդակությամբ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ նախագահի հրամանագրի չեղարկման պաշտոնական տեղեկատվություն լինելու է, քանի որ ակնհայտ հակասահմանադրական հրամանագիրն իր էությամբ առ ոչինչ է։

«Որովհետև նաև Արցախի Հանրապետության նախագահը Երևանում հայտարարեց, որ մեկ անձը չի կարող մեկ ստորագրությամբ լուծարել կամ դադարեցնել համաժողովրդական հանրաքվեով ձևավորված հանրապետությունը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Գեղամ Ստեփանյանն իրավական տեսանկյունից նշեց, որ հրամանագրերն, ըստ էության, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սակայն, որևէ անգամ այդ հրամանագիրը Արցախի իրավական ակտերի դատաբազայում չի հրապարակվել։

«Իրավական տեխնիկայի տեսանկյունից որևէ ձևով նման հրամանագիր չի մտել։ Բայց, ամեն դեպքում, նման հրամանագրի վերաբերյալ տեղեկատվություն տարածվել է և կարծում եմ՝ չեղարկման վերաբերյալ ևս պետք է լինի։ Իմ գնահատմամբ, հարցը ոչ թե իրավական, այլ ավելի շատ տեղեկատվական դաշտում է, որովհետև ուժի սպառնալիքի տակ նման հայտարարությունը՝ տրամաբանորեն և բնականորեն հանրությունն ակնկալում է դրա չեղարկման և կամ դրա գոյություն չունենալու մասին հավելյալ տեղեկատվություն»,- նշեց նա։

Ստեփանյանն անդրադարձավ նաև հանրության լայն շրջանում քննարկվող Արցախ վերադարձի շուրջ խոսակցություններին։ «Բռնագաղթից հետո ես առիթ ու հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային դերակատարների, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ քննարկումներ ունենալ։ Իհարկե՛, վերադարձի հետ կապված մենք այլ, իրենք այլ պատկերացում ունեն։ Բայց, որ այս թեման չպետք է փակվի, դրանում մեծ անելիք ունենք, սա իմ համոզմունքն է»,– ասաց մեր զրուցակիցը։

Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

https://mediahub.am/post/6ed19fc84c2ed444?fbclid=IwAR3eshaOZHUvFcaLHJTLz6cuL6jcIXj8FVc6T5QaYwbbODH4fNI3UwyXDGU

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031