Լրահոս
Օրվա լրահոսը

Վանա լճի մակարդակը շարունակում է արագորեն նվազել

Դեկտեմբեր 22,2023 15:51

Ermenihaber. Վանի «Van Yüzüncü Yıl» համալսարանի գրականության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի դասախոս, թուրք պրոֆեսոր Ֆարուք Ալաեդդինօղլուն խոսել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լճի հետզհետե նվազող ջրի մակարդակի մասին:

Նա, նշելով գարնանային ամիսներին որոշակի քանակությամբ լճին հասած անձրևաջրերի մասին, ասել է, որ հյուսիսային կիսագունդն ամռան ամիսներին շատ է տաքանում:

Ապա նաև հավելել, որ այդ պայմաններում անձրևաջրերի նման քանակը լուրջ դեր չի խաղում ջրի մակարդակի բարձրացման և կամ դրա պահպանման համար:

Չնայած այն սպասելիքներին, թե ամռանը կորսված ջրի մակարդակը կարող է վերականգնվել աշնանային և ձմեռային տեղումների ընթացքում, լճի մակարդակն այս պահին ևս շարունակում է արագորեն նվազել:

Նշենք, որ աշխարհում ամենից շատ սոդա պարունակող Վանա լիճը 2019-2023թթ. տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետևանքով մեծապես տուժել է, ինչն էլ դրսևորել է ջրի մակարդակի նվազմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031