Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին՝ ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար բանտարկվածներին և միջավայր ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։
«Եվրամիությունը հավատարիմ է շարունակելու Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը», – ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարությունում։