Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին լավություն չեն անում». Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացներին

Դեկտեմբեր 22,2023 14:40

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ավելի է ամրապնդվել: Երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը գոհունակությամբ ենք ընդունում և ցանկանում ենք, որ ժամ առաջ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը: Եղբայրական Ադրբեջանի հետ դաշնակցային մակարդակի բարձրացրած մեր հարաբերությունները զարգացնում ենք բոլոր բնագավառներում», – ընդգծել է Ֆիդանը:

Ըստ Ֆիդանի՝ Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացն էլ Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային զարգացումներն ուշադրության կենտրոնում պահելով շարունակվելու է առաջ մղվել։

«Որոշ երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների հետ կապված անհիմն պնդումները նորից բորբոքելը և օրակարգ բերելը կարգավորման գործընթացը կացնահարելու է: Այս երկրները Հայաստանին լավություն չեն անում»,- նշել է նա:

Ֆիդանը նաև հիշատակել է արտգործնախարարների մակարդակով Թեհրանում տեղի ունեցած 3+3-ի պլատֆորմի առաջին հանդիպումը՝ հավելելով, որ հաջորդ տարի այն կանցկացվի Թուրքիայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031