Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք կորոշենք՝ այդ վարկերը կներվեն, թե՞ ոչ»․ ֆինանսների նախարարը՝ արցախցիների պարտավորությունների մասին

Դեկտեմբեր 22,2023 13:46

ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հարցրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ բանկերը ներելո՞ւ են Արցախի քաղաքացիների պարտքերը։

2023 թվականի պետական բյուջեի նախագծում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է Արցախի կառավարության, հիմնադրամների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70 եւ 30 համամասնությամբ։

Նարեկ Զեյնալյանը հարցրեց․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ այդ 30 տոկոս պարտքերը ներվելու են Արցախի քաղաքացիներին եւ ոչ թե բանկերը գնալու են Արցախից ժամանած քաղաքացիների հետեւից եւ փորձեն ստանալ ինչ-որ ձեւով։ Այդ 3 տոկոս վարկերի գումարն ուղղակի ներվելու է, ճի՞շտ եմ հասկանում»։

Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Եթե իրավունքն անցնում է ՀՀ-ին, այդ մենք կորոշենք՝ կներվի, թե չի ներվի։ Այո, մենք խոսում ենք այն մասին, որ 315 մլրդ դրամի իրավունքն անցնում է Հայաստանի Հանրապետությանը։ Այդտեղ կան որոշակի չափով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրված վարկեր նաեւ։ Բայց հիմնական գերակշիռ մասը Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ իր հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերն են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031