Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստացի ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի պարտքը վերցնում է իր վրա, խնդրահարույց վարկերի հարցը ի՞նչ է լինելու»․ Բաբկեն Թունյան

Դեկտեմբեր 22,2023 13:34

«Փաստացի ունենք հետեւյալ իրավիճակը, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի պարտքը վերցնում է իր վրա։ Այսինքն՝ ինքն է դառնում պարտապան ՀՀ բանկերին։ Այս գումարը կազմում է մոտավորապես 220 մլրդ դրամ՝ 70 տոկոսը։ Բայց քանի որ այդ 220 մլրդ դրամի մեջ էլ կան գումարներ, որոնք տրվել են ԼՂ-ում գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ որպես վանկեր, այսինքն՝ եթե ասում ենք՝ պահանջի զիջման իրավունք, դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը, դառնալով, այդ պարտքի սեփականատերը, նաեւ դառնում է այդ իրավունքների սեփականատերը։ Ու եթե պարզվի, եթե այդ ամբողջ գումարի մեջ կային խնդրահարույց վարկեր, օրենքի խախտումներ, ասենք, վարկ է տրվել Պողոս Պողոսյանին, որն աննպատակ է օգտագործվել, մենք գործիքակազմ ու հնարավորություններ ունե՞նք այդ գումարների վերաբերյալ վաղը-մյուս օրը որոշակի գործողություններ կատարելու համար»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ֆինանսների նախարարն ասաց, որ պարտքը չի եղել 315 մլրդ դրամ, եղել է ավելի շատ։ «Եվ մենք ֆիլտրեր ենք կիրառել եւ որոշել ենք, թե որ կատեգորիաների պարտավորությունները կարող են մտնել այս 315 մլրդ-ի մեջ։ Այո, դուք ճիշտ եք, այդ ֆիլտրներից հետո, երբ մենք ունենք այդ պորտֆելը, որի իրավունքն անցնում է մեզ, մենք կարող ենք արդեն առանձին դեպքերով հետեւողական լինել եւ գնալ այդ առանձին դեպքերը բացահայտել։ Եվ եթե պարզվի, որ այնտեղ տեղի են ունեցել որոշակի չարաշահումներ եւ ապօրինություններ, ապա մենք կարող ենք դրանց հետեւից գնալ եւ այդ գումարների վերադարձման պահանջ ներկայացնել»,- ասաց նախարարը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031