«Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, այս պահին բազմաթիվ ահազանգեր կան, որ Ջերմուկում, Սյունիքի տարբեր բնակավայրերում բանկերը որպես գրավ չեն վերցնում անշարժ գույքը։ Սա ինչո՞վ է պայմանավորված։ Դուք ունե՞ք այդ տեղեկատվությունը եւ որոշակի լուծումներ։ Ակնհայտ է, որ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքը բանկերի կողմից չի գրավադրվում»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բանկերն իրենք իրենց ռիսկով են գործարքներ իրականացնում եւ կրում են այդ գործարքների ամբողջ ռիսկը։ Ըստ նախարարի՝ այս հարցի վերաբերյալ չի կարող որեւէ արձագանք տալ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ