Չնայած Երեւան-Մեղրի Մ2 միջպետական ճանապարհին Սյունիքի ճանշին ընկերություններն այս օրերին շուրջօրյա մաքրում եւ մշակում են ճանապարհը, մարզի փրկարարները նույնպես անցել են ուժեղացված ծառայության։ ՆԳՆ Նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Սյունիքի մարզի ճանապարհների բոլոր խնդրահարույց հատվածներում տեղակայվել են առաջին օգնության կետեր։
Հերթական «911» կետը բացվեց մարզի ամենից խնդրահարույց ճանապարհահատվածում` Վերին Խոտանան գյուղի խաչմերուկում։ Ներկայումս նման 3 կետ է շուրջօրյա գործում, անհրաժեշտության դեպքում՝ կախված եղանակային պայմաններից նախատեսվում է եւս երկուսի տեղադրում։
Տարվա այս եղանակին ճանապարհի նեղ լինելու պատճառով հաճախ այս հատվածում բեռնատարները շրջադարձի ժամանակ փակում ճանապարհը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։
Կարդացեք նաև
Դեկտեմբեր ամսին, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել է 32 բեռնատար եւ 134 բեռնատար տրանսպորտային միջոցների քարշակում։
Ի դեպ, Սյունիքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Դավիթ Հովհաննիսյանը անձամբ է լինում վտանգավոր այն տեղերում, որտեղ փրկարարների կարիքն է զգացվում՝ ճիշտ կազմակերպելով աշխատանքները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ