Լրահոս
Օրվա լրահոսը

էլի քանդվելու ենք, նոր մահանանք, եթե մահանալու ենք, այսօր մահանանք, որ հասկանանք՝ ինչ ունենք, ծախենք, գնանք էս երկրից. ձկնաբույծ

Դեկտեմբեր 22,2023 12:38

Այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի երթի են դուրս եկել:  Միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը, ավելի ուշ քայլերթով շարժվել  դեպի կառավարութան շենք։

«Մենք պահանջել էինք հանդիպում, բացատրելու մի պարզ բան, որ թափվող ջրերը փակենք, որը հազարավոր լիտրեր են, մոտ 5000 լիտր վայրկյանում, նոր անցնեն մեզ: Ասում են՝ չէ, ձերը պիտի փակենք։ Մենք տրամաբանություն չենք տեսնում սրա մեջ, պետք է իրականությունը հասանելի դարձնենք համապատասխան մարմիններին, որոնք տեղյակ չեն: 996 ապօրինի հոր կա, ասում ենք՝ փակեք, անցնենք մերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբույծներից մեկը:

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Օրինագիծը ներկայացնելիս Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Քայլերթին մասնակցող ձկնաբույծներից մեկն էլ հիշեց Հակոբ Սիմիդյանի հետ վերջին հանդիպումից ստացած խոստումը՝ հորերի 20 տոկոսը փակենք, հետո մյուս 20 տոկոսը. «Բայց դրանից բան չի փոխվում, էլի քանդվելու ենք, նոր մահանանք, եթե մահանալու ենք, այսօր մահանանք, որ հասկանանք՝ ինչ ունենք, ծախենք, գնանք էս երկրից»:

Ձկնաբույծի խոսքով, իրենց հաշվարկներով՝ ապօրինի հորերը կազմում են ձկնաբույծների օգտագործածի 20 տոկոսը:
Ցուցարարները կառավարության շենքի մոտ են գնում վարչապետի կամ փոխվարչապետի հետ հանդիպման պահանջով, ըստ ձկնաբույծների, որոնք ջրերից մի քիչ պատկերացում ունեն:

Հիշեցնենք, որ ձկնաբույծները բողոքի ցույցի էին դուրս եկել նաեւ նոյեմբերի 23-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031