ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է պաշտպանական ոլորտում ՌԴ որոշ պարտավորությունների հետ կապված խնդիրների առկայությունը.
«Որոշ առանձին պայմանագրերի առնչությամբ իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների կողմից պաշտպանական ոլորտում պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ընթացքում», – ասել է Սերգեյ Կոպիրկինը։