ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին։
«X»-ի իր միկրոբլոգում Միրզոյանը գրել է.
«Խորապես վշտացած եմ Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին և նրանց տոկունություն մաղթում, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Նախարար Միրզոյանի ցավակցական գրառմանն արձագանքել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին․
Կարդացեք նաև
«Սիրելի Արարատ, շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։ Ձեր աջակցությունը շատ բան է նշանակում այս ողբերգական պահին»,- գրել է Լիպավսկին։
Deeply saddened by news of tragic shooting in Charles University, #Prague🇨🇿. My heartfelt condolences to families & friends of victims, wishing them endurance, & speedy recovery to those injured. #Armenia🇦🇲 stands in solidarity with friendly Czech people. @mzv @JanLipavsky
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 21, 2023