Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեկնարկի՛ր» ծրագրի 12 մասնակից կբացահայտի ստարտափ էկոհամակարգը

Դեկտեմբեր 22,2023 11:50

«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրով 12 դպրոցական հիմնարար գիտելիքներ կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ և կուսումնասիրի հաջողակ ստարտափ ընկերությունների փորձը:

«Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ հայտարարել են «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասին։

«Առհասարակ, զարգացման լոկոմոտիվը երիտասարդությունն է: Նրանց երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը թույլ են տալիս առաջընթաց արձանագրել այնտեղ, որտեղ թվում է՝ ամեն ինչ ասված է: Մեզ՝ առաջատարի փորձ կուտակած ընկերություններիս, մնում է նպաստել այդ միջավայրի ձևավորմանն ու խթանմանը: Վիվա-ՄՏՍ-ի համար սա սկզբունքային մոտեցում է: Խելացի լուծումների դարաշրջանը նոր ու կարևոր մարտահրավեր է, իսկ ժամանակին համահունչ լինելը՝ անխուսափելի: Ողջունում եմ ծրագրի մասնակիցներին՝ ակնկալելով բուռն քննարկում, նոր մտքեր և նախագծերի իրականացում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Երկու փուլով իրականացվող ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա շփվել տարիների հարուստ փորձ կուտակած և Հայաստանում զգալի հաջողություն արձանագրած   ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Դրան կհաջորդի մենթորների ղեկավարությամբ աշխատարաններին մասնակցությունը: Արդյունքում երիտասարդները բազային գիտելիքներ կստանան ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ: Փոքրիկ խմբերում ներգրավված մասնակիցները կներկայացնեն իրենց մտքերն ու առաջարկությունները, կքննարկեն դրանք և կկարողանան գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը:

«Ծրագրի նպատակն է աջակցել ավագ դպրոցի աշակերտներին, որոնք ստարտափ հիմնելու գաղափարներ և ներուժ ունեն։ Այս ծրագրի ընթացքում նրանք կկարողանան պատկերացում կազմել հաջողված ստարտափ հիմնելու մասին և ապագայում խուսափել ամենատարածված սխալներից։ Երիտասարդները մեծ ներուժ ունեն, և նրանց ապագայի մեջ ներդրումը իսկապես կարևոր է մեր երկրի համար»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը։

Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 000 000 դրամ։ Ծրագիրն ավարտվելու է 2024թ.-ի ամռանը:

«Հայկական Օն-Լայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» հ/կ-ն միավորում է ՀՀ առցանց ԶԼՄ-ների ղեկավարների և առաջատար մասնագետների: Այն ստեղծվել է 2004 թվականին, կազմակերպության հիմնադիրների թվում են «Մեդիամաքս» մեդիա ընկերության, «ՊանԱրմենիան» լրատվական կայքի ղեկավարներ և աշխատակիցներ, Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներ, ոլորտի այլ մասնագետներ: Ասոցիացիան հանդիսանում է ոլորտին վերաբերող մի շարք նախաձեռնությունների համահեղինակ: Իր գործունեության ընթացքում բազմաթիվ սեմինարներ, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ է անցկացրել սկսնակ և երիտասարդ լրագրողների և ուսանողների, հանրային կապերի մասնագետների և փորձագետների համար:

Մեդիամաքսը հայաստանի առաջատար մեդիա ընկերություններից է, որն առաջարկում է ծառայություններ ավանդական և նոր մեդիաների ոլորտում, որոնց բազմազանությունն ապահովվում է համակարգված ներքին սիներգիայով: Մեդիամաքս լրատվական գործակալություն, Մեդիամաքս ինտերնետային հոլդինգ, Մեդիամաքս Մոնիտորինգ. այսպիսին է այսօր մեր ընկերության կառուցվածքը: Ստորաբաժանումներից յուրաքանչյուրը կարևոր դեր ունի, և դիվերսիֆիկացիան Մեդիամաքսին թույլ է տալիս առավելագույնս ճկուն լինել և արագ արձագանքել շուկայի սրընթաց փոփոխություններին:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

ՎԻՎԱ-ՄՏՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031