Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞րն է պատճառը, որ 2018 թ․-ից գործող օրենքի պահանջը մինչեւ 2023 թվականը չի կատարվել, եւ հիմա ուզում եք 24-ժամյա ռեժիմով անցկացնել»․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 22,2023 11:36

Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ներառված է 11 հարց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց նստաշրջանի օրակարգը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին․ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է Հանրային ծառայության մասին օրենքի պահանջով։ Այդ օրենքը գործել է 2018 թվականից։ Այսինքն՝ 2018 թվականից ուժի մեջ մտած օրենքի պահանջները կատարելու համար կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերին 24-ժամյա ռեժիմով հապշտապ ցանկանում է փոփոխություն կատարել։ Ո՞րն է պատճառը, որ 2018 թվականից գործող օրենքի պահանջը մինչեւ 2023 թվականը չի կատարվել, եւ հիմա ուզում եք 24-ժամյա ռեժիմով արագ այդ փոփոխությունները կատարել»։

Արմենուհի Հարությունյանն ասաց․ «Հրատապությունը կայանում է նրանում, որ վարչապետին ենթակա մարմինների նշանակման կարգերը պետք է համապատասխանեցվեն միմյանց։ Եվ այս փուլում, եթե նույնիսկ դա գնահատեք ուշացած, բայց ամեն դեպքում հրատապություն անհրաժեշտություն է»։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Լավ է, այս հարցի վրա Արթուր Խաչատրյանը մտավ դահլիճ, որի մազերը սպիտակել են՝ նույն հարցը կառավարությանը տալով։ Կառավարությունն իր աշխատանքում թերանում է, ուշացնում է փոփոխությունները, գործողությունները, վերջում Ազգային ժողովին կանգնեցնում է փաստի առաջ՝ պատգամավորներ, 24-ժամյա ռեժիմով արագ եկեք, փոփոխությունը կատարեք։ Այնինչ, կառավարությունը դրա համար ստանում է աշխատավարձ։ Ավելին, կառավարությունը ստանում է պարգեւավճարներ, բայց 2018 թվականից մինչեւ 2023 թվական մի կարեւոր ոլորտում փոփոխությունները թերացել է կատարել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031