Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ն ու ՀՀ-ն համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն. Մուրաշկոն՝ ռուս-հայկական առողջապահական համաժողովում

Դեկտեմբեր 22,2023 11:40

Ռուս-հայկական առողջապահական 8-րդ համաժողովը` Մոսկվայում

Երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված ամենամյա համաժողովն այս տարի անցկացվել  է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, բժիշկ-մասնագետներ, ովքեր հանդես են եկել վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական օգնության թեմայով զեկույցներով:

💬«Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և նպաստում է համագործակցության ամրապնդմանը` ոչ միայն մասնագիտական, փորձի փոխանակման մակարդակով, այլ նաև հիմք է երկկողմ ամուր կապերի և հարաբերությունների հետագա խորացման համար»,-իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։

💬 ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր ելույթում նշել է, որ ամենամյա ռուս-հայկական համաժողովը հրահանգ է բժշկական կազմակերպություններին կենտրոնանալու որոշակի խնդիրների վրա. «Վնասվածքների բուժման հետ կապված բժշկական օգնությունը պահանջում է նորարարական մոտեցումներ և վերականգնողական միջոցառումներ: Այսօր այդ ոլորտը զարգանում է ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ` Հայաստանում: Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն, որը հետագայում կարող են զարգացնել»:

✍️Համաժողովի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և ՌԴ առողջապահության նախարարության  «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի» միջև:

🤝Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է, և բժշկական կենտրոնների փոխշահավետ համագործակցությունը ապագայում շոշափելի արդյունքներ կտա:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031