Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին և բարձր որակով: Այժմ քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր», – նշել է դեսպան Կոպիրկինը։
Կոպիրկինի խոսքով՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա:
«Մենք կենտրոնանում ենք առաջին հերթին Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, որոնց համաձայն՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ներկայում օրակարգում չկա: Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում», – ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը: