Երեկ մեր լրագրողն Արցախի ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին հարցրել է, թե ինչով է զբաղվում Հայաստանում, ինչպես է հոգում իր, ընտանիքի ապրուստը, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորները, սեպտեմբերից սկսած, աշխատավարձ չեն ստանում, չնայած շարունակում են պահպանել իրենց կարգավիճակը եւ նույնիսկ ապօրինի հրամանագրով էլ` մինչեւ հունվարի 1-ը դեռ գործում են։ Թովմասյանը պատասխանել է, թե գիտությամբ է որոշել զբաղվել, ինքը 1992 թվականին է Արցախ տեղափոխվել, մինչ այդ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում, հիմա էլ է ուզում զբաղվել․ «Ցավոք, մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այս խնդրով լքում են Հայաստանը։ ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն Արցախի ներուժը եւ մարդկանց հնարավորություն տան աշխատանքի։ Լավ է ուռկանը տան, քան՝ ձուկը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում